🦉Buik

🛡️Անվտանգություն

Վերջին թարմացում՝ 2026-08-20

Կապի պաշտպանություն

Կայքի և Ձեր սարքի միջև բոլոր տվյալները փոխանցվում են գաղտնագրված՝ արդի ստանդարտներով (TLS/SSL)։

Հաշվի անվտանգություն

  • Կարող եք մտնել Google հաշվով (այդ դեպքում գաղտնաբառը մեր սերվերներում չի պահվում) կամ էլ. փոստով ու գաղտնաբառով։ Գաղտնաբառերը պահվում են միայն հեշավորված տեսքով։
  • Էլ. փոստով բացված նոր հաշիվը հաստատվում է նամակով ուղարկված հղումով։
  • Ծնողական վահանակը պաշտպանված է ծնողի PIN կոդով։
  • Երեխաները կարող են շփվել միայն հաստատված ընկերների հետ՝ ծնողի վերահսկողությամբ։

Վճարումների անվտանգություն

Վճարովի մակարդակները միացվում են բանկային քարտով (Visa, Mastercard, ArCa)։ Վճարման էջը տրամադրում և սպասարկում է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն։

  • Քարտի տվյալները մուտքագրվում են բանկի անվտանգ էջում։ Դրանք չեն անցնում մեր սերվերներով, և մենք դրանք չենք պահում։
  • Վճարման ամբողջ ընթացքը պաշտպանված է գաղտնագրված կապով (TLS)։
  • Մենք պահում ենք միայն գործարքի փաստը (ամսաթիվ, գումար, կարգավիճակ և պատվերի համար)՝ հաշվառման և վերադարձի դիմումների համար։
  • Քարտը հարթակին չի կցվում և կրկնվող գանձումների համար չի պահվում։ Ավտոմատ երկարաձգում չկա։