🦉Buik

🔒Գաղտնիության քաղաքականություն

Վերջին թարմացում՝ 2026-08-20

Ընդհանուր դրույթներ

Սույն քաղաքականությունը նկարագրում է, թե ինչպես է Buik.am-ը հավաքում, օգտագործում և պաշտպանում տվյալները Buik հարթակից օգտվելիս։ Ծառայությունը նախատեսված է երեխաների համար, ուստի երեխաների տվյալների պաշտպանությանը հատուկ ուշադրություն ենք դարձնում։

Տվյալների պատասխանատու օպերատորը՝ Buik.am ([email protected], +374 93 045426)։

Ի՞նչ տվյալներ ենք հավաքում

  • Ծնողի հաշվի տվյալներ՝ էլ. փոստ և գաղտնաբառ (պահվում է միայն հեշավորված տեսքով), կամ Google հաշվի էլ. փոստը, եթե մտնում եք Google-ով։
  • Երեխայի պրոֆիլ՝ անուն/մականուն, տարիք, ավատար, ցանկության դեպքում՝ քաղաք/դպրոց։
  • Ուսումնական առաջընթաց և գործունեության տվյալներ հարթակում։
  • Երեխայի ստեղծած բովանդակություն՝ հաղորդագրություններ հաստատված ընկերներին, պատի գրառումներ, նկարներ և աշխարհների պատկերներ։
  • Հետադարձ կապի ձևով ուղարկված նամակները (անուն, էլ. փոստ, հաղորդագրություն)։

Եթե միացնում եք վճարովի մակարդակ՝ գործարքի տվյալներ (ամսաթիվ, գումար, արժույթ, պատվերի համար, վճարման կարգավիճակ և բանկից ստացված գործարքի նույնացուցիչ)։ Դրանք պետք են հաշվապահական հաշվառման և վերադարձի դիմումները քննարկելու համար։

Քարտի տվյալները (քարտի համար, ժամկետ, CVV/CVC) մենք չենք ստանում և չենք պահում։ Դրանք մուտքագրվում են միայն «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի անվտանգ վճարման էջում, և բանկն է դրանք մշակում՝ իր սեփական քաղաքականության համաձայն։

Ինչպե՞ս ենք օգտագործում տվյալները

  • Ծառայությունը մատուցելու, պրոֆիլները և առաջընթացը պահելու համար։
  • Անվտանգությունն ապահովելու և չարաշահումները կանխելու համար։
  • Ծառայողական նամակներ ուղարկելու համար՝ էլ. փոստի հաստատում, գաղտնաբառի վերականգնում և ծնողական շաբաթական ամփոփագիր (ամփոփագրից կարող եք հրաժարվել)։

Մենք չենք վաճառում Ձեր կամ Ձեր երեխայի անձնական տվյալները երրորդ անձանց։

Երրորդ անձինք

Որպեսզի ծառայությունն աշխատի, տվյալների սահմանափակ մասը մշակում են մեր գործընկերները։

  • «Ամերիաբանկ» ՓԲԸ՝ քարտային վճարումների մշակում (վճարման էջն ու քարտի տվյալները բանկի կողմում են)։
  • Google Analytics՝ ընդհանրացված այցելությունների վիճակագրություն (առանց գովազդային անհատականացման)։
  • Ծառայողական նամակների առաքման ծառայություն՝ էլ. փոստի հաստատում, գաղտնաբառի վերականգնում և ծնողական ամփոփագիր։

Վիճակագրություն (անալիտիկա)

Մենք օգտագործում ենք Google Analytics ծառայությունը՝ հասկանալու համար, թե քանի օգտատեր ունի հարթակը և որ բաժիններն են առավել օգտակար։ Հավաքվում է միայն ընդհանրացված օգտագործման վիճակագրություն։ Գովազդային անհատականացումը և Google Signals գործառույթներն անջատված են, իսկ անալիտիկայի տվյալները գովազդի համար չեն օգտագործվում։

Տվյալների պահպանման ժամկետ

Հաշվի տվյալները պահվում են, քանի դեռ հաշիվն ակտիվ է։ Երբ հաշիվը ջնջվում է, տվյալները հեռացվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

Ձեր իրավունքները

Որպես ծնող կամ հաշվի տեր՝ Դուք կարող եք դիտել, ուղղել կամ ջնջել երեխայի պրոֆիլի տվյալները և պահանջել հաշվի ջնջում՝ կապվելով մեզ հետ։

Էլ. փոստ՝ [email protected]